Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում տեղակայված հայ բարերար գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի կառուցած շենքում հրդեհ է տեղի ունեցել:
Շենքում գործում են հագուստի խանութներ, ռեստորաններ, վերին հարկերը` շենքի 70 տոկոսը պատկանում է «Սիլքրոուդ գրուփ» կազմակերպությանը:
Երեկ՝ ապրիլի 14-ին հրդեհը բռնկվել է «Խինկլիս սախլի» ռեստորանում: Տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, այրվել է մոտ 20 քառ/մ տարածք: Տեղում աշխատել է 9 հրշեջ-փրկարարական բրիգադ: