Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Ծալենջիխայի մունիցիպալիտետում այրվել է ընդդիմադիր քաղաքապետ Գիա Խարչիլավայի մեքենան:
Մեքենան այրվել է քաղաքապետի տան մոտ, երեկ՝ հոկտեմբերի 12-ին, երեկոյան:
Խարչիլավայի կարծիքով՝ իր մեքենան այրելը քաղաքական ուղերձ է ենթադրում։ Ըստ նրա, մեքենայի մոտ հեղուկ է լցվել, ինչն ավելի է հաստատում այն վարկածը, որ մեքենան դիտավորյալ են հրկիզել:
Նրա խոսքով, իր և քաղաքապետարանի աշխատանքը, հնարավոր է ոմանց զայրացնում է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը ենթադրում է օբյեկտի վնասում կամ ոչնչացում։