Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում մեկնարկել է քաղաքացիների հանրահավաքը. նրանք բողոքում են «Օտարեկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստանի»-ի նկարահանող խումբը:
Հանրահավաքի մասնակիցները հնչեցրել են Առաջին Հանրապետության հիմնը, որից հետո Վրաստանի այժմյան հիմն է հնչել: Հանրահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվում են դեպի Խորհրդարանի շենք։
«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով բողոքի ցույցը կազմակերպել են հասարակական և մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչները, որին միացել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ ևս։
Հանրահավաքի մանսակիցները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև տարբեր մակագրությամբ պաստառներ:
Հանրահավաքի մասնակիցները մեջ են բերում վրացի բանաստեղծ Իլիա Ճավճավաձեի խոսքը՝ «Հայրենիք, լեզու և հավատք» հասկացությունները: Այսպիսով նրանք պատասխանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից օրերես հնչեցրած այն շահարկումներին, թե վրաստանյան հասարակական կազմակերպություննը պայքարում են այդ արժեքների դեմ: Փաստացի՝ ՀԿ-ներն ապացուցում են, որ իրենց համար այս հասակացությունները կարևոր են: