Այսօր՝ ժամը 17:00-ին, Վրաստանի խորհրդարանի հետևի մուտքի մոտ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույց է նախատեսվում:
«Հանդիպում ենք այսօր ժամը 5-ին խորհրդարանի ետնամասում»,- նշել են հանրահավաքի կազմակերպիչները։
Ի դեպ, այսօր լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում են «ռուսական օրենքը»։ Քննարկումները մեկնարկել են ընդդիմադիր և իշխանական պատգամավորների բանավոր և ֆիզիկական բախումներով:
Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ակցիա՝ կիրառելով են ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարության տվյալներով 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։