Վրաստանի պաշտպանության (ՊՆ) նախկին նախարար, այժմ «Քաղաքացիական գաղափար» հասարակական կազմակերպության նախագահ Թինաթին Խիդաշելին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել Եվրամիության, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Մոլդովայում ընթացող Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը:
Անդրադառնալով լուսանկարին` Խիդաշելին գրել է. «Այս լուսանկարը մի դրվագ է՝ ցույց տալու համար մեր ունեցած դժվարությունները»։
Ըստ ՊՆ նախկին ղեկավարի՝ այլևս ոչ ոք չի հիշում Թբիլիսին, այլևս չեն վստահում. Թբիլիսին այլևս չի հայտնվում եվրոպական ռադարներում:
«Մարդիկ Մոլդովա են ժամանում Ադրբեջանից և Հայաստանից, Մոլդովա…
Ամեն ինչի հետ մեկտեղ կորցնում ենք նաև մեր կարևոր, բնական գործառույթներից մեկը:
Ամենուր դրական դինամիկա կա, շարժում կա, լավագույն դեպքում մենք խրված ենք նույն տեղում և հիմնականում հպարտորեն հետ ենք քայլում, իշխանությունը բռնությանն ու գավառական լկտիությանն է տրվել…»,- գրել է Խիդաշելին: