Վրաստանի քաղաքացին կամ երկքաղաքացիություն ունեցող անձը, որն ունի այլ պետությունից տրված ժամանակավոր վարորդական իրավունք՝ կարող է փոխել վարորդական իրավունքը վրացականով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության փոխանցմամբ՝ փոփոխության համար Վրաստանի քաղաքացին կամ երկքաղաքացիություն ունեցող անձը պետք է ներկայացնի.
- Վրաստանի քաղաքացիության նույնականացման քարտ,
- օտարերկրյա պետությունից տրված վարորդական վկայական,
- օրինականացված կամ ապոստիլացված վարորդական իրավունքի վկայական (գրավոր դիմում կամ ծանուցում օտարերկրյա լիազոր մարմնից կամ պաշտոնատար անձից, որը հաստատում է օտարերկրյա պետությունից տրված վարորդական վկայականի տրամադրման կամ դադարեցման փաստը),
- առողջական վիճակի մասին հաշվետվություն (IV 100/ա ձև),
- վարորդական իրավունք տվող երկրի համապատասխան իրավասու մարմնից տրված սահմանը հատելու մասին ծանուցում,
- փոփոխման վճարի հաստատող անդորրագիր,
- օտար լեզվով տրված բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանվեն վրացերեն և համապատասխան ձևով վավերացվեն նոտարական կարգով:
Գործակալության տվյալներով, որպեսզի քաղաքացին կարողանա Վրաստանում փոխել արտերկրում ստացած վարորդական իրավունքի վկայականը, անհրաժեշտ է, որ 1 տարվա ընթացքում նա այցելած (ապրած) լինի վարորդական վկայական տվող երկիր` առնվազն 185 օր:
Վերոնշյալ պահանջները չեն տարածվում միայն հետևայլ անձանց վրա.
- վարորդական իրավունքի վկայականը տալու պահին եղել է վարորդական վկայական տված նույն երկրի քաղաքացի, և շահագրգիռ անձը ապահովում է նշված փաստը հաստատող փաստաթղթի ներկայացումը գործակալություն,
- եթե փոխարինող վարորդական վկայականը տրված է Եվրամիության անդամ պետությունից:
Գործակալության տվյալներով՝ վարորդական վկայականը փոխելու վճարը կազմում է 15 լարի։ Բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում փոփոխված վարորդական իրավունքը տրվում է մի քանի րոպեի ընթացքում:
Օտարերկրյա պետությունից տրված վարորդական իրավունքը կարող է փոխվել սպասարկման գործակալության ցանկացած մասնաճյուղում: Այս ծառայությունը չի տրամադրվում հեռակա կարգով: