Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ այս տարվա մայիսին Վրաստանի սահմանը հատել է 51 հազար 561 Ռուսաստանի քաղաքացի։
Ռուսաստանից այցելուների թիվն աճել է 376,6 տոկոսով։
Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 10 հազար 818 քաղաքացի։
Բացի Ռուսաստանից, այս տարվա մայիսին ամենամեծ թիվը՝ 42 հազար 606 այցելու Վրաստան է ժամանել Հայաստանից։
Ինչ վերաբերում է մայիսին այլ երկրների քաղաքացիների կողմից սահմանային հատումների տվյալներին, ապա վիճակագրությունը հետևյալն է.
- Ուկրաինա՝ 15 հազար 005 այցելու,
- Ադրբեջան՝ 12 հազար 634 այցելու,
- Բելառուս՝ 9 780 այցելու,
- Լեհաստան՝ 3 388 այցելու,
- Լատվիա՝ 1 375 այցելու,
- Լիտվա՝ 1 100 այցելու։
Ըստ գործակալության՝ մայիսին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 264 հազար 327, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 173,9 տոկոսով: