
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը մայիսի 13-15-ը կայցելի Թբիլիսի։ Ռոթի խոսքով՝ Թբիլիսի իրեն ուղեկցելու են ԵՄ անդամ մի շարք երկրների գործընկերներ։
«Մայիսի 13-15-ը կայցելեմ Եվրոպայի իրական մայրաքաղաք՝ ազատության և ժողովրդավարության քաղաք՝ Թբիլիսի։ Ինձ ուղեկցելու են ԵՄ անդամ տարբեր երկրներից գործընկերներ։
Անհամբեր սպասում ենք կառավարությանը, խորհրդարանին, ընդդիմությանը և խիզախ քաղաքացիական ակտիվիստներին»,- գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը իր X-ի էջում։