
Ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի Այազմա-Նինոծմինդա հատվածում (ժամը 12:00-ի դրությամբ) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ հաղորդագրության՝ բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիություն) ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-147 կմ (Այազմա-Նինոծմինդա) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
«Նույն հաղորդագրության համաձայն, մայրուղու մյու հատվածում երթևեկությունն ազատ է»,- հայտնում են դեպարտամենտից: