Ախալքալաք քաղաքում փետրվարի 10-ին կանցկացվի հերթական բողոքի ակցիան: Ցույցի կազմակերպիչները Ախալքալաքի մի խումբ երիտասարդներ են, որոնք այս անգամ ևս Վրաստանի կառավարությունից պահանջելու են բացել երկրի սահմանները:
«Բողոքի ակցիայի հիմնական պահանջը Վրաստանի սահմանների բացումն է հարևանների, մասնավորապես Ռուսաստանի և Հայաստանի հետ, ինչպես նաև բողոքելու ենք ապրանքների թանկացման դեմ: Կառավարությունը մեզ խոսք տվեց, որ սուբսիդավորելու է ալյուրը և այլ պարենային ապրանքներ, որպեսզի դրանք չթանկանան, սակայն այժմ էական թանկացումներ կան այս առումով: Փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու ենք Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց և մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է երիտասարդներից մեկը:
Հիշեցնենք՝ Ախալքալքում արդեն 2 անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ սահմանված սահմանափակումների: Ակցիայի մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջել են բացել Հայաստանի և Ռուսաստանի հետ ցամաքային սահմանները:
Լուսանկարը՝ հունվարի 31-ին Ախալքալաքում տեղի ունեցած ակցիայից: