
Ախալքալաքում նշվել է ընտանիքի միջազգային օրը: «Խաս Բախչա» կոչվող այգում տոնի կապակցությամբ անցկացվեց միջոցառում, որին մասնակցում էին Ախալքալաքի պարի անսամբլները, երաժշտական դպրոցի ու մանկապարտեզների սաները:
Ընտանիքի միջազգային օրը նշվում է 1994 թվականից ի վեր ամեն տարի մայիսի 15-ին, հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից:
Այդ օրվա՝ բազմաթիվ պետությունների կողմից պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն դարձնել ընտանիքի առջև ծառացած մի շարք խնդիրներին։