2023 թվականին ծնված, Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում հաշվառված/ժամանակավորապես հաշվառված յուրաքանչյուր նորածնի համար միանվագ դրամական օգնություն կտրամադրվի, եթե նորածնի ծնողներից գոնե մեկը հաշվառված է Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում։ Տեղեկությունը տարածել է Աալքալաքի քաղաքապետարանի էջը:
Դրամական օգնությունը կտրամադրվի հետևյալ չափով.
- առաջին և երկրորդ նորածնի համար` 250 լարի,
- երրորդ նորածնի համար՝ 500 լարի,
- չորրորդ նորածնի համար` 800 լարի,
- 4-րդ նորածնից հետո յուրաքանչյուր նորածնի համար 300 լարի:
Գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ծնողներից մեկի դիմումը,
- ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- նորածնի(ների) ծննդյան վկայականի պատճենը,
- բոլոր երեխաների ծննդյան վկայականների պատճենները (երրորդ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ նորածնի ծննդյան դեպքում),
- ծնողներից մեկի բանկային հաշվի տվյալները:
Նշենք, որ գումարը կփոխանցվի տրամադրված բանկային հաշվին: