
Ախալքալաքում այսօր՝ հունվարի 27-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել: Նախկին ռազմական «գարադոկը» քաղաքի հետ կապող կամրջից կին է ցած նետվել: Տեղեկությունը տարածում է Ջավախքի jnews.ge տեղեկատվական կայքը:
Վկաները ոստիկանություն են ահազանգել, սակայն մինչև ոստիկանության ու շտապ օգնության ժամանելը, կինը մահացել է: Այս պահին տեղում աշխատում է ոստիկանությունը, որևէ հայտարարություն ՆԳՆ-ն դեռևս չի արել: