
Դեկտեմբերի 25-ին կառավարության նախաձեռնությամբ Ախալքալաքում կանցկացվի ամանորյա միջոցառում, տեղեկացնում է Ախալքալաքի քաղաքապետարանը:
Միջոցառումը կկազմակերպվի Ախալքալաքի կենտրոնական այգու տարածքում:
Տեղեկության համաձայն՝ ամանորյա ծրագիրը կմեկնարկի ժամը 14:00-ին: Տեղի կունենան համերգներ, ցուցահանդես, շոուներ և այլ միջոցառումներ: Տոնական միջոցառումը հրավառությամբ կավարտվի ժամը 19:00-ին :