
Ախալքալաքում հնչած կրակոցների հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնում են ՆԳՆ-ից։
«Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի «բ» և 233-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ինչը ենթադրում է խմբակային հանցագործություն և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել և կրել», — ասում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ Ախալքալաքում հնչած կրակոցները կապվում են խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ընտանիքների միջև տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացրել են դեպքի վայրից: