
Ախալքալաքի համար 3 դպրոցում հավասարության անկյուն է բացվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն:
Նշվում է, որ դպրոցում բացված փոքր գրադարանը կհամալրվի նոր գրքերով: Բացի այդ, նաև նշվել էր ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը:
«Մեզ հետ էր մեր հավատարիմ գործընկեր Եվրամիությունը, Լագի կազմակերպությունը և GIPA-ն: Որպես ավանդույթ անցկացրեցինք հանրային դասախոսություն: Վաղը կշարժվենք դեպի գյուղեր և հերթական երեք գյուղերում կբացենք գրադարաններ»,- գրում է Կեկելիձեն: