
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ի հիշատակ 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի և սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ։
Ախալքալաքի քաղաքապետարանի փոխանցմամբ, այնուհետև Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը հոգենհանգստի կարգ մատուցեց՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի:
Կարդացեք նաև՝