
Ախալքալաքում, անտառում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ: Հետաքննություն է սկսվել «Անզգուշությամբ մահվան հասցնելու» հոդվածով: Այս մասին տեղեկություն է տարածում Jnews.ge լրատվական կայքը:
Չափահաս տղամարդը սառել է անտառում, տեղեկացրել են ՆԳՆ-ից:
Քննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով: Դեպքի մանրամասները դեռ չեն հրապարակվել: