
Ախալքալաք քաղաքում ակտիվորեն ընթանում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ըստ տեղեկության՝ քաղաքապետարանի տեղական բյուջեից գումար է հատկացվել ամորտիզացված փողոցների արտաքին լուսավորության տեղադրման և փոսային վերանորոգման համար:
«Առանձին հատվածներում ամբողջությամբ փոխվել է ասֆալտի ծածկը։ Վերանորոգվել են քաղաքի կենտրոնական և հարակից փողոցները, որտեղ երթևեկությունը անհարմարություն է պատճառել հետիոտներին։ Իրականացված աշխատանքների շրջանակներում էապես փոխվել և բարեկարգվել է քաղաքի տեսքը։ Նշված ծրագրերը շարունակվում են։ «Ջավախավտոգազ» ՍՊԸ-ն իրականացնում է փոսերի վերացման աշխատանքները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: