Վրաստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Ախալքալաքում կնոջ բնակարանի մոտ պայթուցիկ սարք տեղադրած անձին մեղադրանք է առաջադրվել։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, ինչի հետևանքով ոչ ոք չի տուժել, թեև վնասվել է կնոջ բնակարանը։
Ըստ դատախազության՝ մեղադրյալին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի «բ» և «թ» ենթակետերով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձին, 139-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է սեռական հարաբերությունների հարկադրանքին, և 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, որը վերաբերում է պայթուցիկ սարքի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և կրելուն։
Նշված մեղադրանքը նախատեսում է ազատազրկում՝ 16-ից 20 տարի ժամկետով։