
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին կարևորելով Ախալքալաքում Արդարադատության տան բացումը, նշել է, որ իշխանությունների համար առաջնահերթություն է ամենուր ծառայությունների հասանելիության ապահովումը։
«Մեզ համար առաջնային է երկրի կյանքի բոլոր ասպարեզներում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը»,-ընդգծել է նա։
«Այստեղ ենք, քանի որ մեզ համար կարևոր է քաղաքացիական ինտեգրումը, որը հիմնված է հավասարության սկզբունքի վրա: Նման կոնկրետ քայլերը նպաստում են մեր քաղաքացիական հավասարությանը», — հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Ախալքալաքում բացվել է Արդարադատության տուն։