
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալքալաք քաղաքում ամուսնանալ պարտադրելու մեղադրանքով մոտ 35 տարեկան տղամարդ է ձերբակալվել:
Sknews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ձերբակալվածը վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ ամուսնանալ պարտադրելու նպատակով հոգեբանական ճնշում է գործադրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում բնակվող երիտասարդ աղջկա վրա: Տուժողը նոյեմբերի 10-ին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ տղամարդը երկու ամսից ավելի է սպառնում է իրեն առևանգել։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 150-րդ պրիմա հոդվածով, որը ենթադրում է պարտադրանքով ամուսնություն: