
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի դեպարտամենտի աշխատակիցները, պետական անվտանգության ծառայության հակահետախուզական դեպարտամնետի աշխատակիցների հետ համատեղ անցկացրած միջոցառումների արդյունքում Ախալքալաքում ինտերպոլի կողմից փնտրվող անձի են ձերբակալել:
Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունից, 1989 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Թ. Գ.-ն կանխամտածված սպանության համար ինտերպոլի կողմից փնտրվում էր 2015 թվականից:
Գերատեսչության տեղեկատվությամբ, այժմ ընթանում են օրենքով նախատեսված ընթացակարգեր՝ ձերբակալվածին արտահանձնելու համար: