
Ախալքալաքի քաղաքապետարանում Վրաստանի կրթության և գիտության նախարարության «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակներում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները անհատական համակարգիչներ ստացան:
Քաղաքապետարանի փոխանցմամբ, համակարգիչները տրվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք հանրակրթական դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա 31 գերազանցիկ աշակերտների։
Նշենք, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում համակարգիչները տրվում են 7,8 և 9-րդ դասարաններում բարձր առաջադիմություն գրանցած (տարեկան միջին գնահատականը՝ 10 միավոր) աշակերտներին։