
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում 10-րդ դարով թվագրված քարի վրա փորագրված գրություն է հայտնաբերվել։
Հետազոտական կենտրոնի տեղեկություններով՝ գրությունը հայտնաբերվել է Մեսխեթիի մշակութային հուշարձանների հետազոտական արշավի շրջանակներում:
Նույն տեղեկության մեջ նշվում է նաև, որ աշխատանքներ են տարվում գրության վերականգնման ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ արձանագրության վրա հիշատակվում են Բագրատ 3-րդ Կուրապալատին և Իոանե Մկրտիչին: