
Ախալքալաքն ու Զարասայը եղբայր քաղաքներ կդառնան։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Լիտվայի Զարասայ քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Գուսևասի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է երկու քաղաքներ միջև համագործակցության հուշագրի ստորագրման նախապատրաստական ընթացքը։
Ախալքալաքի սակրեբուլոյի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այց կազմակերպել նաև Զարասայ քաղաք, նախանշվել է երկու քաղաքների միջև համագործակցություն մշակույթի, կրթության, սպորտի, բժշկության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Ախալքալաքի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Սաուլիուս Վալայնիսին, Լիտվայի բիզնես հատվածի ներկայացուցիչ Դենիս Շիկալովը և այլք։
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները այցելել են Ախալքալաքի Գավառագիտական թանգարան, Սպորտային համալիր, քաղաքի մի շարք տեսարժան վայրեր: