
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հայտարարությամբ՝ բարձրալեռ գոտիներում պետության սեփականության տակ գտնվող արոտավայրերի և խոտհարքների ռացիոնալ օգտագործման պետական ծրագրի շրջանակներում 2019 թվականին Ախալքալաքիի, Ծալկայի ու Դմանիսիի մունիցիպալիտետներում կաթի վերամշակման ձեռնարկություններ կկառուցվեն:
Նրա խոսքով, ձեռնարկության հզորությունն օրվա ընթացքում կկազմի 10 տոննա:
Պետական ծրագրի շրջանակներում կառուցված ձեռնարկություններն ուղիղ վաճառքի կարգով, արտոնյալ գնով կփոխանցվեն գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կբավարարեն ծրագրով հաստատված պահանջները: