
Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այսօր հայտարարություն է արել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան:
Օմբուդսմենը նշում է, որ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի․ ընդդիմախոսների հանդեպ ագրեսիան, ըստ նրա, նկատելի էր ինչպես մինչև ընտրությունների առաջին փուլը, այնպես էլ հիմա:
«Ընդդիմախոսների նկատմամբ ագրեսիան ակնհայտ է: Նկատի ունեմ բանավոր ագրեսիան, ատելությունն ու ապատեղեկատվությունը, որ արտահայտվում էր սոցիալական ցանցերում: Մենք ուշադրությամբ հետևում ենք նաև իշխանությունների ներկայացուցիչների կողմից ՀԿ-ների վրա հարձակումներին: Ախալքալաքիի միջադեպի հարցը կմնա մեր կենտրոնում․ այստեղ երևում է, որ շարժառիթները քաղաքական են»,- հայտարարել է Լոմջարիան: