Ախալքալաքի մունիցիպալիտետում, ենթակառուցվածքային ծրագրի շրջանակներում, Փոքր Սամսար գյուղում շարունակվում է խմելու ջրի գլխավոր խողովակաշարի վերականգնման և կարգավորման աշխատանքը, տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Ըստ տեղեկության՝ նշված ծրագրի ավարտից հետո գյուղի բնակչության ջրամատակարարումը կվերականգնվի։
«Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը տեղում ծանոթացել է ընթացիկ ծրագրին և վարչական միավորի բնակիչների հետ զրուցել այս ծրագրի և այլ կարևոր հարցերի շուրջ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: