
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետի տեղակալ Թեմուր Մճեդլիձեն այցելել են շրջանի մանկապարտեզներ։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Ինչպես նշվում է, քաղաքապետը տեղում ծանոթացել է կրթադաստիարակչական ընթացքին, դաստիարակների հետ քննարկել առկա խնդիրները։
Քաղաքապետն անդրադարձել է նաև կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրակիճակի կանոնակարգի պահպանման անհրաժեշտությանը։