Ախալքալաքում ակտիվ ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքային իշխանության այլ ղեկավարներ այցելել են Ախալքալաքի Ազատության փողոցում գտնվող Ջիվանու հրապարակ՝ ծանոթանալու վերականգնման ընթացիկ աշխատանքներին։
Ըստ տեղեկության՝ նախագծով նախատեսվում է «Ջիվանու հրապարակի» տարածքում կազմակերպել ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ։
Աշխատանքներն իրականացնում է «Կ-կոմպանիա» ՍՊԸ-ն, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 58 հազար լարի։