
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի երկրորդ տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը և ինքնակառավարման միավորների այլ ներկայացուցիչներ քաղաքապետարանի վարչական շենքի դահլիճում հյուրընկալել են սակրեբուլոյում և քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող ծառայություններում աշխատող կանանց:
Տեղեկությունը տարածել է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ըստ հաղորդագրության՝ քաղաքապետը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրանց` աշխատակիցների հետ միասին ծաղկեփնջեր նվիրելով նրանց։
«Սիրելի կանայք, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու հասարակական գործունեության մեջ: Ինձ շատ գոհացնում է այն փաստը, որ մեր ծառայության աշխատակիցների մեծ մասը կին է։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և մեծ ուրախություն»,- ասել է Մակարյանը։