Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետի երկրորդ տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորել են 100 տարվա շեմը հատած կանանց։
Ռիփսիմե Սերոբյանը, Արշավել Մելքոնյանը, Արփենիկ Մանասյանը և Մարիամ Վարդանյանը Ախալքալաքի ամենատարեց կանայք են։
Քաղաքապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները տիկնանց ծաղկեփնջեր ու քաղցրավենիք են նվիրել։
«Շնորհավորում եմ բոլոր տիկնանց այս օրվա կապակցությամբ։ Առանձնահատուկ են մեր տարեցները, որոնք մեկ դարից ավելի է ապրում են և չեն կորցնում իրենց արիությունը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ուրախություն, բարություն և երջանկություն», — նշված է շնորհավորանքի խոսքի մեջ։