
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական միավորների ղեկավարների ներկայացուցիչների հետ՝ գյուղի աջակցության ծրագրի շուրջ։ Այս տեղեկությունը տարածել է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Հանդիպմանը քննարկվել են նշված ծրագրի շրջանակներում իրականացվելիք նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ախալքալաքի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Հիշեցնենք, որ գյուղերում հանդիպումները կմեկնարկեն հունվարի 30-ին և կտևեն մինչև փետրվարի 14-ը։ 2023 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանում գյուղի աջակցության ծրագրին հատկացվել է 922 հազար լարի։