
Ախալքալաքի գյուղերում իրականացվում են ճանապարհների մաքրման համակարգված աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի Facebook-յան էջից։
Նշվում է, որ հատուկ տեխնիկայով արդեն ձնից մաքրվել է Աբուլ գյուղ տանող ճանապարհը։
Տեղեկության համաձայն՝ աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղակալ Թեմուր Մջեդլիձեն։