
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում են արտաքին լուսավորության տեղադրման աշխատանքները, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը:
Ըստ տեղեկության՝ «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Չունչխա գյուղում ավարտվել են ճանապարհների արտաքին լուսավորության սյուների և լամպերի տեղադրման աշխատանքները:
Քաղաքապետարանի 20 վարչական միավորում շարունակվում են արտաքին լուսավորության սյուների տեղադրումը, աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: Ծրագիրը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։