
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում հունվարի 30-ից փետրվարի 14-ը կանցկացվեն հանդիպումներ գյուղերի բնակիչների հետ՝ առաջնահերթ խնդիրների ընտրության նպատակով։
Ծրագրի իրականացման համար Վրաստանի շրջաններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից Ախալքալաքի քաղաքապետարանին հատկացվել է 922 հազար լարի։ Յուրաքանչյուր գյուղ գումար է ստացել փոքր ենթակառուցվածքային ծրագրի իրականացման համար՝ հաշվի առնելով բնակիչների թիվը։
Ֆինանսավորվող ծրագրերն ընտրելու համար տեղի բնակիչներն ընդհանուր ժողովների կամ խորհրդակցությունների ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշել են, թե ինչի համար է ծախսվելու բնակավայրի համար հատկացված գումարը։
Ախալքալաքի քաղաքապետարանը հրապարակել է գյուղերում անցկացվելիք ժողովների ժամանակացույցը և տրամադրվելիք գումարի չափը։