
Ախալքալաքի ավագանու նախագահ Նաիրի Իրիցյանը, նախագահի տեղակալ Էդվարդ Աղասարյանը և անդամները, Ախալքալաքի քաղաքապետարանի սպասարկման կենտրոնի ղեկավարը և բարեկարգման բաժնի ղեկավարը հանդիպել են «Aisi» ՍՊԸ-ի բնապահպանական և սոցիալական հարցերի մենեջերին: Այս մասին հայտնում են Ախալքալաքի մունիցիպալիտետից։
Ասվում է, որ հանդիպման նպատակն է եղել Ախալքալաքի կանաչապատման ծրագրի քննարկումը։
Նշենք, որ «Aisi» ՍՊԸ-ն կառուցում է «Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» ՀԷԿ-երը, իսկ 2021 թվականին ՍՊԸ-ն տեղական իշխանությունների, ինչպես նաև երիտասարդների, մարզիկների, պետական ծառայողների մասնակցությամբ ծառեր է տնկել՝ ընդհանուր հաշվով 320-ը։
Տեղեկության համաձայն, այս տարի նախատեսվում է նաև տարբեր վայրերում տնկել մինչև 150 սոճի և 500 հացենի։