
Ախալքալաքի մունիցիպալիտետի «Ապագայի տանը» տեղի է ունեցել ամփոփիչ միջոցառում, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
«Ապագայի տան» 100 ուսանողներ անցան վրացերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն դասընթացներ։ Քննությունը հաջողությամբ հանձնել է 51 աշակերտ», — նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ աշակերտներին շնորհավորեցին հաջողության համար և պարգևատրեցին պատվոգրերով Ախալքալաքի քաղաքապետարանի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և «Ապագայի տան» տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը։