
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ախալքալաքում նշվում է քաղաքի հիմնադրման 958-ամյակը։ Տոնի կապակցությամբ կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, քաղաքի կենտրոնական Խաս-բախչա այգում համերգ՝ նվիրված Ախալքալաքին։
Ներկայանում են ինչպես տեղական երգի և պարի անսամբլները, այնպես էլ երգիչներ և պարային խմբեր Հայաստանից։
Շնորհավորական ուղերձ-գրառում է հրապարակել Ախալքալաքի քաղաքապետարանը։
«Այսօր Ախալքալաքը 958 տարեկան է։
Շնորհավոր տոնդ, մեր սիրելի Ախալքալաք», — գրված է հաղորդագրության մեջ։