
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված բռնցքամարտի 18-րդ միջազգային մրցաշարում ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը ոսկե մեդալ է նվաճել։
Մարզիկը մրցել է 54 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան։