
Այսօր՝ ապրիլի 20-ին, ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակչում պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին՝ դուրս է եկել եզրափակիչ փուլ։
Վրաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան ընդգծում է, որ նա արդեն արծաթե մեդալակիր է, պայքարը կշարունակի եզրափակչում՝ ոսկե մեդալի համար։
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։