
Ախալքալաք-Կարծախ ճանապարհահատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է, բայց այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ազատ է, հայտնել են ավտոճանապարհների դեպարտամենտից։
Մասնավորապես, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (առատ ձյուն, սահմանափակ տեսանելիություն և բուք) Ախալքալաք-Կարծախի ճանապարհահատվածում երթևեկությունը սահմանափակ է։