
Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անցանելի է:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Նույն հաղորդագրության համաձայն, Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում ևս վերականգնվել է կցորդավոր, կիսակցորդավոր և ավելի քան 30 նստատեղի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը: