
Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհին բեռանատարներով երթևեկությունն ազատ է։ Ճանապարհի վրա երթևեկությունը վերականգնվել է ձյունամաքրման աշխատանքների արդյունքում։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։