Հունիսի 20-ին Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության որոշմամբ՝ Ախալգորիի հետ կապող ճանապարհը ժամանակավորապես բացվել է:
Հարկ է նշել, որ Ռազդախանի «անցակետը» (այդպես են անվանում օկուպացված Ցխինվալիի շրջանում, խմբ․) բացվում է ամեն ամսվա 20-ից 30-ը, և բռնակցված տարածքի բնակիչներին թույլատրվում է այցելել Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում ապրող իրենց հարազատներին, ստանալ թոշակ և օգտվել բժշկական օգնությունից:
Վրաստանից վերահսկվող Ծերովանիում բնակվող Ախալգորիից տեղահանվածները, ընդհակառակը, վերադառնում են օկուպացված քաղաք՝ իրենց հարազատներին այցելելու, թեև ոչ բոլոր ախալգորցիները կարող են օգտվել տեղաշարժվելու իրավունքից, քանի որ հատուկ թույլտվությունը տրվում է դանդաղ տեմպերով։
Ի դեպ, Վրացական կողմի հետ «անցակետերը» օսական կողմը բացել է 2019 թվականին և կրկին փակել Ծնելիսիի ճգնաժամից հետո: