
Ախալցիխեի շրջանային դատարանը Վրաստանի քաղաքացուն դատապարտել է 19 տարվա ազատազրկման՝ կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։
Դատախազության հաղորդմամբ` տղամարդը հանցագործությունը կատարել է առանձնակի դաժանությամբ՝ ծանրացուցիչ հանգամանքներում։
Քննության տվյալներով՝ նա դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, նաև սպառնացել ու ծաղրել է նրա մորը։ Բժիշկներին հաջողվել է մահամերձ վիճակում գտնվող կնոջը փրկել։
Տղամարդը դատապարտվել է ընտանեկան բռնության և ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձի հոդվածներով։