Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Ջավախքի Ախալցիխե քաղաքի Ա. Իվերիելիի 11 հասցեում տեղի կունենա Վրաստանում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը:
Ախալցիխեում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության կողմից «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:
Համայնքում ինժեներական լաբորատորիաների բացումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմատիկային։ Տեղեկացնում են հիմնադրամից։
Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: