
Վրաստանի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհին երթևեկությունն այսօր` հունիսի 24-ին կգործի որոշ սահմանափակումներով:Այս մասին նշված է Վրաստանի Տարածարջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Միջպետական նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (ՀՀ սահման) 43-66 կմ հատվածում նախատեսված է ժայռերի որոշ հատվածների հեռացման աշխատանքներ իրականացնել:
Նշվածի հետ կապված՝ միջպետական նշանակության ճանապարհը երթևեկության համար հասանելի կլինի 20 րոպեանոց դադարներով:
Աշխատանքները կվերահսկվեն ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից: