
Վրաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Ախալցիխա-Նինոծմինդա ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գործակալության տվյալներով, ձնամաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ևս ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: